Լրահոս
Իրավական
12:14
01.04.26
582

Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց

Img default alt hy

Դատարանն այսօր՝ ապրիլի 1–ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարակել է մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը։ Երեկ դատարանը քննել էր միջնորդությունը, այսօր հրապարակվեց որոշումը։ Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով: Փաստաբանի խոսքով՝ երկու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել:

Հիշեցնենք, որ երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։