Լրահոս
Քաղաքական
14:05
15.11.25
558

Դատարանի մոտ մեր զորակցությունն ենք հայտնելու ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին․ «Մեր ձևով» (տեսանյութ)

Img default alt hy

Նոյեմբերի 17-ին դատարանը քննելու է քննչական կոմիտեի կողմից ներկայացված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մեր ձևով» շարժումը։

«Նոյեմբերի 17-ին ժամը 16.00-ին մենք գնալու ենք դատարան, լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:

Նոյեմբերի 17, ժամը 16։00, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9:

Ազատությու′ն Սամվել Կարապետյանին»,- նշված է հաղորդագրության մեջ։