Լրահոս
Հայաստան
23:57
18.12.19
79

Դաշնակցի զենքը՝ թշնամուն. ինչո՞ւ

«Պատերազմական գործողությունները Արցախի հարցի կարգավորումը կշպրտեն սկզբնական փուլ, ինչը ցանկալի չէ»: Երեւանում այսօր հայտարարել է Ռուսաստանի պետ-դումայի պատգամավոր Կոնստանտին Կոսաչովը: Նա ափսոսում է, որ Բաքուն չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Հայաստանի խորհրդարանում մեր պատգամավորների հետ 3 ժամանոց փակ հանդիպումից հետո Կոսաչովը լրագրողների առաջ խոսել է նաեւ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին: