Լրահոս
Արցախ
11:25
02.04.26
494

Դա զառանցանք է, հանրության մեջ միմյանց նկատմամբ ատելություն է հրահրում. Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Img default alt hy

Ապրիլի 2-ին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե արցախցիները չեն կռվել և լքել են դիրքերը: Շահրամանյանը հասարակությանը և զոհվածների հարազատներին կոչ է արել չտրվել նման սադրանքներին, քանի որ նման խոսույթի նպատակը հանրությանը պառակտելն ու անհանդուրժողականություն սերմանելն է:

«Սա մեծ գլոբալ ծրագրի մաս է: Այն անձանց, ովքեր պնդում են, թե արցախցիները «ճողոպրել են», ուզում եմ հիշեցնել՝ հենց իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում: Հենց իրենց գործողությունների հետևանքով է Արցախը կորսվել, իսկ արցախցիներն ու Հայաստանը հայտնվել այսօրվա իրավիճակում, երբ օկուպացված են ՀՀ զգալի տարածքներ, և իշխանությունները ստիպված կատարում են Ադրբեջանի պահանջները»,- նշել է նա:

Ավելին՝ տեսանյութում։