Լրահոս
Հասարակական
22:45
21.05.26
170

Ցուցաբերեք զգոնություն․ ՆԳՆ-ն զգուշացնում է հնարավոր ջրհոսքի մասին

Img default alt hy

Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ։

Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում։ 

Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: 

Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։