Լրահոս
Միջազգային
20:15
30.03.26
150

Չհանձնվող Իրանում սպասում են ԱՄՆ ցամաքային հարձակմանը. Թեհրանը մի կողմ է նետում Թրամփի առաջարկը

Միջազգային փորձագետներին անհանգստացնում է Միացյալ Նահանգների ղեկավարի երկակի մոտեցումներն Իրանի նկատմամբ: Թրամփի բերանից մե՛կ սպառնալիքներ են հնչում, մե՛կ հաշտության խոսքեր Թեհրանի հասցեին: Ակնհայտ է, որ Իրանի «նավթային սիրտը»՝ Խարկ կղզին Թրամփի թիրախում է: Փետրվարին՝ բանակցությունների հերթական ռաունդից երկու օր հետո մեջքից հարված ստացած Թեհրանը չի պատրաստվում նույն սեղանի շուրջ նստել, իրենց ձևակերպմամբ, «դիվանագիտությունը դավաճանած» Միացյալ Նահանգների հետ: