Լրահոս
Հասարակական
12:09
30.03.26
139

Չեմ ճանաչում այն կնոջը, ով մոտեցել է Փաշինյանին և ներկայացել որպես իմ հորաքույր. Գևորգ Սուջյան

Img default alt hy

Ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե չի ճանաչում այն կնոջը, որը նախօրեին մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ներկայացել, թե Սուջյանի հորաքույրն է։

«Անկեղծ ասած՝ ես չեմ ճանաչում այդ տիկնոջը։ Եվ մի կարևոր հստակեցում՝ իմ անունից ոչ մեկ որևէ հարց թող չփորձի լուծել»,-գրել է Սուջյանը։