Լրահոս
Քաղաքական
20:45
07.04.26
148

Բժիշկների խուլ դժգոհությունը խորհրդարան է տարել ընդդիմությունը. ապահովագրության մեծ խնդիրները

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության» մասին օրենքում փոփոխություններն է քննարկել: Մինչ առողջապահության նախարարությունը գովում է այդ նոր համակարգը, ընդդիմությունը թերություններն է մատնացույց անում: 

Ընդդիմադիր պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Արմենուհի Կյուրեղյանը նիստին գնացել են պոլիկլինիկա այցելելուց հետո, որտեղ բժիշկներն իրենց հայտնել են առողջության ապահովագրությունից հետո նվազած աշխատավարձի ու չվարձատրված խորհրդատվության մասին: