Լրահոս
Հասարակական
19:21
01.04.26
100

ԲԸՏՄ-ն կասեցրել է գազալցակայաններում և ջերմոցում ապօրինի հորերի շահագործումը

Img default alt hy

Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 4 դեպք։

Վաղաշապատ համայնքում գործունեություն իրականացնող «Լի գազ», «Առաջին ծիծեռնակ» և «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ներին պատկանող գազալցակայաններում կոմպրեսատորների հովացման ու տեխնիկական այլ աշխատանքների համար ապօրինի շահագործվել է մեկական խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Նույն մարզի Ոսկեհատ բնակավայրում «ԱԳՐՈ ՍՈՖՅԱ» ՍՊԸ-ն ջերմոցային տնտեսության ոռոգումն իրականացրել է ապօրինի խորքային հորից՝ նույնպես չունենալով օրենքով սահմանված թույլտվություն։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով բոլոր 4 ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։