Լրահոս
Իրավական
18:29
24.12.19
115

Բերման է ենթարկվել և ձերբակալվել 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը

Img default alt hy

Հատուկ քննչական ծառայություն է բերման ենթարկվել և ձերբակալվել 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը: Լուրը Հայլուրի համար հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա հայտնեց, որ Արմեն Թավադյանը կասկածյալի կարգավիճակ ունի այն նույն գործով, որով ձերբակալվել էր Քոչարյանի աջակից ներկայացած Վարուժան Մկրտչյանը: Նա գործով անցնում է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ինչպես հիշում եք, օրեր առաջ ոստիկանությունը տարածել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է Վարուժան Մկրտչյանը մարտի մեկի գործով տուժածին առաջարկում հրաժարվել ցուցմունքից կաշառքի դիմաց: Այս տեսանյութը Քոչարյանի փաստաբաններն անվանել էին վատ բեմադրություն և բանսարկություն: