Լրահոս
Քաղաքական
19:33
07.04.26
363

ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների և լրացումների նախագիծը

Img default alt hy

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ վավերացրեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը։ 

67 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունված որոշմամբ՝ այսուհետ արգելվում է կուսակցությունների կամ դաշինքների անվանումներում օգտագործել անձնանուններ, ինչպես նաև պետական ու տեղական մարմինների անուններ կամ դրանց հոլովաձևերը։ 

Բացի այդ, անվանումները չեն կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական ձևակերպումներ։