Լրահոս
Հասարակական
22:10
20.12.19
85

«Ազատություն Քոչարյանին» պահանջին միացել են, ոչ թե ստորագրել այն

Երեկվանից չի դադարում աղմուկը ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի տարածված հայտարարության շուրջ: Ինչպես գիտեք, մշակույթի մի քանի տասնյակ հայտնի գործիչներ Հայաստանից ու Ռուսաստանից, միացել են երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակելու կոչ անող հայտարարությանը: Նրանց մի մասը, լրատվամիջոցներում ու հատկապես համացանցում բարձրացած աղմուկից հետո, սկսեց հերքել թե իրենք ստորագրել են հայտարարության տակ: Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պարզաբանել է, որ հայտարարությանը գործիչները ոչ թե ստորագրությամբ են միացել, այլ իրենց համաձայնությունը հայտնելով: Բացի այդ, Սողոմոնյանը տեղեկություններ ունի, որ որոշ գործիչների զանգել ու զգուշացրել են նոր իշխանությունը կնեղանա իրենցից: