Լրահոս
Տարածաշրջան
18:44
31.03.26
123

Ավիահարված՝ Իրանի Tofiq Darou դեղագործական ընկերությանը. Արաղչին մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին

Img default alt hy

Այսօր Tofiq Darou դեղագործական ընկերությունը ենթարկվել է ավիահարվածի, հայտնում է IRNA-ն։

Այս ընկերությունը արդեն երկար տարիներ զբաղվում է քաղցկեղի և հազվագյուտ հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցների արտադրությամբ ու փորձարկմամբ:

Ավելի ուշ Աբբաս Արաղչին ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է քաղաքացիական օբյեկտներին հարվածելու մեջ։

«Իսրայելցի ռազմական հանցագործներն այժմ բացահայտ և առանց վարանելու հարվածներ են հասցնում դեղագործական ընկերություններին։

Նրանց մտադրություններն ակնհայտ են։

Սակայն նրանք սխալվում են մի հարցում՝ իրենց առջև անպաշտպան խաղաղ բնակիչներ չեն։ Մեր զինված ուժերը խստորեն կպատժեն ագրեսորներին»,-գրել է Իրանի ԱԳ նախարարը X սոցիալական ցանցում։