Լրահոս
Միջազգային
22:00
03.04.26
169

Ավերիչ հարվածներով է սպառնում Թրամփն Իրանին. Թեհրանը պատրաստվում է ԱՄՆ-ի ցամաքային հարձակմանը

Այսօր Իրանում ոչնչացված ամերիկյան F-35 կործանիչի օդաչուին, որ կատապուլտվել էր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնաբերել է ու գերեվարել: Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները պարգեվավճար էին խոստացել ամերիկյան կործանիչի օդաչուին գտնողին: Ամերիկյան F-35-երն ու MQ-9 ԱԹՍ-ները օդաչուի որոնման գործողություն էին սկսել: Իրանին ավերիչ հարվածներով է սպառնում Միացյալ Նահանգների նախագահը՝ Իրանի ամենաբարձր կամուրջին հարվածելուց հետո: Թեհրանը հայտարարել է, որ քաղաքացիական օբյեկտներին հարվածելով՝ իրենց չեն կարող ստիպել հանձնվել: