Լրահոս
Արցախ
23:32
11.10.21
48

«Արյունոտ վարուցանք»՝ Արցախում. սպանված մարտակերտցու կողքին ռուս խաղաղապահ է եղել. տեսանյութ

Շաբաթ օրն ադրբեջանցիներն, ըստ էության, կրակ են բացել նաև ռուս խաղաղապահի ուղղությամբ: Մարտակերտում Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից 55-ամյա բնակչի սպանության դեպքից մանրամասներ է հրապարակել Հայաստանի դատախազությունը: Արամ Տեփնունցի կողքին տրակտորում նստած է եղել ռուս խաղաղապահ:

Ադրբեջանցիները 5 գնդակ են արձակել տրակտորի ուղղությամբ, չնայած ռուս խաղաղապահները նախապես պայմանավորվել են, որ «Նռան բաղ» կոչվող տարածքում մարտակերցիները գյուղատնտեսական աշխատանք անեն: