Լրահոս
Հասարակական
17:00
21.05.26
416

«Արտ Լանչ»-ի խոհանոցից հոսանքահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ

Img default alt hy

Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու Խորենացի փողոցի 15 հասցեում գործող «Էլիտ Պլազա»-ից։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ս. Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Էլիտ Պլազա»-ում գործող «Արտ Լանչ»-ի խոհանոցում հոսանքահարվելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Կ.-ն հոսանքահարվել է էլեկտրական ջեռոցից։