Լրահոս
Հասարակական
22:05
20.12.19
91

Արարատի մարզպետն ամփոփում է սկանդալներով լի տարին՝ «բաց ճակատով»

Արարատի մարզում էլ կան պաշտոնյաներ, որ դիմադրում են հեղափոխությանը: Այս մասին տարին ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա խոստովանել է, որ կոռուպցիոն սխեմաների իդեալական մաքրություն դեռ չեն արել, դիմադրող օջախներ դեռ կան: Ինչպես հիշում եք՝ հեղափոխությանը դիմադրող պետական համակարգի մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, ըստ Գարիկ Սարգսյանի Արարատի մարզպետարանն այնքան հավելյալ միջոցներ ունի, որ կարող է իրեն թույլ տալ, ոչ միայն 13-րդ, այլև 14-րդ աշխատավարձ տալ իր աշխատողներին: