Լրահոս
Հասարակական
20:00
07.04.26
110

Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Img default alt hy

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը  հրավիրում է միասնական ժամերգության. 

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ, որ շարունակվում են թեմական միասնական ժամերգությունները:

Այս ուրբաթ՝ ապրիլի 10-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում կկատարվի հերթական միասնական ժամերգությունը:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հոգևոր դասի անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի ու ամենքի համար»։