Լրահոս
Քաղաքական
22:51
18.05.26
1 635

Անգամ 20 օր Փաշինյանի՝ ղեկավար մնալը վտանգավոր է մեր երկրի համար. Սամվել Կարապետյանի հրատապ ուղերձը

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հանդես է եկել հրատապ ուղերձով։

«Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է։ Այսօր վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Փաշինյանը չափազանց լկտի, ես կասեի՝ անհավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերել մեր երկրի քաղաքացիների նկատմամբ։ Մարդը, ով ժամանակին ասում էր, թե մեր երկրում կա երեք միլիոն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը եւ իրականության զգացումը։

Այսօր իր քարոզարշավի ժամանակ ժողովրդին իր նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն Փաշինյանը ձեռքերին ազատություն է տվել և հարձակվել անհետ կորած մեր հերոսի քրոջ վրա, և շրջապատված լինելով թիկնապահներով, Փաշինյանը հարձակվել և վիրավորել է երիտասարդ տղամարդու և այսպես շարունակ: