Լրահոս
Միջազգային
18:15
31.03.26
122

ԱՄՆ-ը սկսել է B-52 ռազմավարական ռմբակոծիչներ կիրառել Իրանի դեմ

Img default alt hy

ԱՄՆ-ը սկսել է B-52 ռազմավարական ռմբակոծիչներ կիրառել Իրանի տարածքի վրա՝ հարվածներ հասցնելու համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։

«Հաշվի առնելով, որ մեր օդային գերազանցությունն առավել լիակատար է դարձել, մենք սկսել ենք հաջողությամբ իրականացնել B-52-ների առաջին թռիչքները ցամաքի վրայով»,- ասել է նա Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Քեյնի խոսքով՝ դա ԱՄՆ զինվորականներին թույլ է տվել «ամրապնդել գերազանցությունը հակառակորդի նկատմամբ», ինչպես նաև խոցել «շարժական թիրախներ»։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ ռազմական օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։