Լրահոս
Աշխարհ
15:00
15.11.25
330

ԱՄՆ-ում արձանագրվել է թռչնագրիպի H5N5 շտամով վարակման առաջին դեպքը

Img default alt hy

Վաշինգտոնի բնակիչը վարակվել է թռչնագրիպի H5N5 շտամով, ինչը Միացյալ Նահանգներում մարդկանց մոտ այս տեսակի հիվանդության առաջին փաստագրված դեպքն է, հայտնում է առողջապահության նախարարությունը:

«Թռչնագրիպի տեսակը հաստատվել է Գրեյսհարբի բնակչի մոտ, որը հոսպիտալացվել էր գրիպի ախտանիշներով նոյեմբերի սկզբին: Լրացուցիչ անալիզները ցույց են տվել, որ վիրուսը պատկանում է H5N5-ին՝ թռչնագրիպի տեսակին, որը նախկինում հայտնաբերվել էր կենդանիների, բայց ոչ երբեք մարդկանց մոտ»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը տեղադրված է նրա պաշտոնական կայքում:

Նախարարությունից նշում են, որ վիրուսի այս շտամի փոխանցումը մարդուց մարդ շատ հազվադեպ է, և փոխանցման դեպքեր երբեք չեն գրանցվել Միացյալ Նահանգներում: Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, ներկայումս թռչնագրիպով վարակվելու ռիսկը գնահատվում է ցածր:

Հաղորդագրության համաձայն՝ հոսպիտալացված տղամարդը պահել է ընտանի թռչուններին, որոնք շփվել են վայրի թռչունների հետ։  Նրանք, հավանաբար, վարակի աղբյուր են: