Լրահոս
Քաղաքական
22:15
01.04.26
162

Ալիևը ձգում է Հայաստանի վզին գցած թոկը. ՀՀ ԱԳՆ խաղաղ պատասխանը՝ Ադրբեջանի ագրեսիվ մեղադրանքին

Հայաստանի՝ ցեղասպան լինելու Բաքվի մեղադրանքներին ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը: Արտգործնախարարության խոսնակը կարծում է, որ տասնամյակների հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ օգտագործվում են նաև պետական մակարդակով: