Լրահոս
Հասարակական
21:46
30.03.26
372

Ահա մեր Զինված ուժերի, պաշտպանության համակարգի գահավիժման ողջ պատկերը․ Գեղամ Մանուկյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է. «Սուրեն Պապիկյանն օրերս չէր հուզվել ու շտապել համակարգչի մոտ, որ՝

*դատապարտեր իր այդքան փայփայած 25-օրյա վարժական հավաքի մի քանի մասնակցի զանգվածային դանակահարության դեպքը։

Այս հարցում ՊՆ- ն պարտիզանական լռություն էր պահում, մինչեւ ողջ Հայաստանը չիմացավ դրա մասին,
*դատապարտեր Զինված ուժերը խայտառակող Նիկոլից գեներալի կոչում մուրալու մասին գնդապետի նամակը, կամ նման փաստ չլինելու պարագայում Նիկոլի կողմից Բանակը, սպայությունը խայտառակող քայլը։
Միայն ընտրություններով է մտահոգ Պապիկյանը։

*Ահա մեր Զինված ուժերի, պաշտպանության համակարգի գահավիժման ողջ պատկերը»։