Լրահոս
Քաղաքական
19:45
16.05.26
184

Աղետաբեր իշխանությանը հեռացնելու պարզ մեխանիզմ է առաջարկում Քոչարյանը. «Հայաստանը»՝ Արարատում

«Ժողովուրդը, որը չի հարգում իր հերոսներին, հերոսներ չի ունենում»,- այսպես է արձագանքել «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը գործող իշխանության ներկայացուցիչների այն մեղադրանքներին, թե ընդդիմությունը չափազանցնում է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը։ Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը մի պարզ հարց է տվել. «Երբ այդ երիտասարդներին զորակոչել եք, ցուցակներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ, մարդիկ անուն-ազգանուն ունեցե՞լ են, թե՞ ոչ:

Հիմա ասում ենք՝ հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, տպագրեք, մի հուշամատյան սարքեք:  Եթե մենք սխալվում ենք, ներողություն կխնդրենք»: