Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:35
16.11.25
621

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը մոտենում է ավարտին․ Ալիև

Img default alt hy

 Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Տաշքենդում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ:

«Վստահ եմ՝ օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը»։

Ալիևը նշել է, որ 15 միլիոն տոննա թողունակությամբ երկաթուղին կդառնա Միջին միջանցքի կարևոր զարկերակ։