Լրահոս
Տարածաշրջան
16:17
30.03.26
120

Ադրբեջանից հիմա էլ պահանջում են 1918թ. իրադարձությունները ճանաչել որպես «հայերի կողմից իրականացված ցեղաuպանnւթյnւն»

Img default alt hy

Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջել է 1918թ. իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«1918 թվականի մարտ-ապրիլյան իրադարձությունների ժամանակ քաղաքացիական բնակչության սպանությունը իրենց ազգային և կրոնական պատկանելության համար և «ցեղասպանության» հանցագործությունները, ցավոք, մինչ օրս միջազգային մակարդակով «արդարացի» գնահատական չեն ստացել:

Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների» շարքի հարցում և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես «ցեղասպանություն»»,- ընդգծվում է հայտարարության մեջ: