Լրահոս
Հասարակական
17:58
01.04.26
400

ԱԱԾ-ն հրաժարվում է պարզաբանել ԱԱԾ տնօրենի կողմից «Կտրիճ Ներսիսյան» ձևակերպման օգտագործումը

Img default alt hy

20․03․2026 թվականին Ազգային ժողովում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, խոսելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի մասին, նրան անվանել էր Կտրիճ Ներսիսյան: Սիմոնյանը հրաժարվել էր տեղում պարզաբանել, թե ինչու է օգտագործում այդ ձևակերպումը, քանի որ ՀՀ-ում Կտրիճ Ներսիսյան անուն- ազգանունով մարդ չկա, Վեհափառի անունը անձնագրով Գարեգին Բ Ներսիսյան է, և «Կտրիճ Ներսիսյան» ձևակերպումը օգտագործում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Ամենայն հայոց հայրապետին վիրավորելու համար: 

Մենք գրավոր հացմամբ ԱԱԾ տնօրենից հետաքրքրվել էիք, թե ի՞նչ հիմքով է նա օգտագործում «Կտրիճ Ներսիսյան» անուն- ազգանունը, երբ նման մարդ գոյություն չունի, արդյոք հանրությունը կարո՞ղ է ենթադրել, որ ի պաշտոնե քաղաքական չեզոքություն դրսևորելու պարտավորություն ունեցող ԱԱԾ տնօրենը իրեն Փաշինյանի թիմի անդամ է համարում: 

ԱԱԾ-ից երկար ժամանակ պատասխան չէինք ստանում, և փորձեցինք հետաքրքրվել մեր հարցման ճակատագրով: ԱԱԾ աշխատակիցը պարզաբանեց, որ ԱԱԾ-ում որոշել են մեր հացումը անպատասխան թողնել, քանի որ, ըստ նրանց, այն հարց չի պարունակում: Նշենք, որ մեր հարցումը ԱԱԾ տնօրենի գործունեության վերաբերյալ է, և ԱԱԾ-ն ուղղակի պարտավոր է դրան պատասխանել: