Լրահոս
Հասարակական
11:35
05.04.26
536

18-ամյա Դավիթ Մինասյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ փաստաբան․ 24News

Img default alt hy

18-ամյա Դավիթ Մինասյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին 24News-ին հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Կալանավոր Դավիթ Մինասյանին երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ՝ ուսումը կազմակերպելու նպատակով, սակայն ճանապարհին Դավիթի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխել են «Աբովյան» ԲԿ, որտեղից էլ՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։

Դավիթին մեղադրանք է առաջադրվել՝ իբրև թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը խոչընդոտելու համար։