Լրահոս
Տարածաշրջան
12:32
09.03.19
426

Զորավարժությունը Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում ճնշման փորձ է. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանում մարտի 11-ից 15-ը լայնամասշաբ զորավարժություններ կանցկացվեն: Դրանց կմասնակցի մինչեւ 10 հազար զինծառայող, մոտ 500 միավոր տանկ եւ զրահատեխնիկա: Զորավարժություններ անցկացնելու հրամանը ստորագրել է Իլհամ Ալիեւը: Ադրբեջանական մամուլը նաեւ հայտնում է, որ Բաքուն Պակիստանից պատրաստվում է կործանիչներ գնել: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում անդրադարձել է զորավարժություններին ու հայտարարել, որ Ադրբեջանը խախտել է միջազգային պայմանագիրը՝ չտեղեկացնելով վարժանքների մասին:

«Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների որ, ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի չզիչելու Ադրբեջանին»,-գրել է Հովհաննիսյանը: