Լրահոս
Հասարակական
17:26
11.04.26
230

Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է

Img default alt hy

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Վաղարշապատի հրապարակում քաղաքացին ավտոմատով կրակահերթ է բացել մի մեքենայի վրա:

Մեքենայի մեջ գտնվող անձանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Բուսի տղա Մխոն է:

«Իշխանության» տեղեկություններով՝ զինված տղամարդը այլ մարզից է եկել Վաղարշապատ՝ սպшնությունն իրագործելու համար:

Օր ու գիշեր ոստիկանները խուզարկում են քաղաքացիների մեքենաները, ցուցադրական բեմադրություններ անում, թե ապօրինի զենք-զինամթերք են փնտրում, մինչդեռ իրական հանցագործները զինված շրջում են, և օրը ցերեկով փորձում են մարդ սպшնել: ՆԳՆ-ն դեպքից հետո գլուխ է գովում, թե հանցագործությունը բացահայտվել է, մինչդեռ իրավապահ մարմինների բուն առաքելությունը հանցագործությունները կանխելն ու մաքսիմալ նվազեցնելն է: