Լրահոս
Տարածաշրջան
20:08
15.04.26
156

Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի

Img default alt hy

Քահրամանմարաշի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է ինի, հայտնել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը։

«Միլլիեթ»-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև զինված հարձակումն իրականացրած ութերորդ դասարանցու հայրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ դպրոցն է հարձակման ենթարկվել։ Քահրամանմարաշ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան զոհեր և երկու տասնյակից ավելի վիրավորներ։