Լրահոս
Միջազգային
23:53
07.04.26
441

Սպիտակ տունը ծանոթացել է Իրանի հետ զինադադարի վերաբերյալ Պակիստանի առաջարկին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծանոթացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա զինադադար հաստատելու վերաբերյալ Պակիստանի առաջարկին. հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը:

«Նախագահը ծանոթացել է այդ առաջարկին, և պատասխանը կհաջորդի», - Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը մեջբերում է Լևիթի խոսքերը:

Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտնել էր, որ խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկու շաբաթով երկարաձգել Իրանի հետ համաձայնագրի կնքման վերջնաժամկետը: Նա նաև խնդրել է Իրանին՝ որպես բարի կամքի դրսևորում, երկու շաբաթով բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի և Թեհրանի միջև համաձայնության հասնելու ուղղությամբ տարվող դիվանագիտական աշխատանքների ֆոնին: