Լրահոս
Հասարակական
21:00
10.04.26
189

Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Img default alt hy

Շիրակի մարզում «BMW»-ի ու «Opel»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, միացված են արհեստական շնչառական ապարատին, «Ազատությանը» ասել է Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Նա հայտնել է, որ 8-ամյա աղջկա առողջական վիճակը ևս ծանր է, 28-ամյա կնոջ վիճակը՝ ծայրահեղ ծանր: Բոլոր տուժածները վերակենդանացման բաժանմունքում են: