Լրահոս
Միջազգային
14:23
08.04.26
111

Սարսափելի սպառնալիքից հետո ԱՄՆ-ն ու Իրանը հրադադարի և հաղթանակի մասին են հայտարարում

Իրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի։ Սպիտակ տան ղեկավարը հետ է կանգնել ոչնչացնող ուժի կիրառման մտադրությունից ու հայտարարել ռմբակոծությունները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին՝ պայմանով, որ Իրանը անմիջապես կբացի Հորմուզի նեղուցը: «Հիմա նպատակը պետք է լինի առաջիկա օրերին պատերազմի վերջնական ավարտի շուրջ բանակցություններ սկսելը»՝ համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը այս տեքստով է ողջունել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է, որ մեկնում է Մերձավոր Արևելք Պարսից ծոցի գործընկերների հետ բանակցությունների, որպեսզի երկշաբաթյա հրադադարից հետո էլ Հորմուզի նեղուցը բաց մնա: