Լրահոս
Հասարակական
19:46
10.04.26
209

Սարսափազդու տեսարան՝ Գյումրիի ճանապարհին. ողբերգական ավտովթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել

Շիրակի մարզում 6 մարդ զոհվել է, 5-ը վիրավորվել՝ երկու թեթև մարդատար մեքենաների բախման հետևանքով: Վեց զոհերից 5-ը նույն ընտանիքի անդամներ են՝ երկու երեխա, նրանց հայրը, տատն ու քեռին, որոնք եղել են մի մեքենայում: 6-րդ զոհը այդ ընտանիքի մեքենային բախված BMW-ի վարորդն է: Վիրավորներից երեքը երեխաներ են: Նրանց 28-ամյա մորը սանավիացիայի ուղղաթիռով Շիրակից տեղափոխել են Երևան: