Լրահոս
Քաղաքական
17:35
07.04.26
222

«Սա խոսում է միայն ձեր վախերի մասին». Աշոտ Մարկոսյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ ուղղված նախագծի մասին

Img default alt hy

2018 թվականին ժողովրդավար ձևացող Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր` ես չեմ հանդգնի իմ ուզած տարբերակով ընտրական օրենսգիրք փոխել: Իր էջում գրել և տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը:

«Անցավ ութ տարի, ժողովրդավար Նիկոլ Փաշինյանը դարձավ փոքրիկ բռնապետ և հանդգնեց իր ուզած ձևով փոխել ընտրական օրենսգիրքը, փոխել ընդամենը վախերից ելնելով, վախենալով Սամվել Կարապետյանի անունը լսելուց: 

Այսօրվա ձեր կատարած փոփոխությունը խոսում է միայն ձեր վախերի մասին, ուրիշ ոչնչի»,-նշել է նա: