Լրահոս
Իրավական
12:45
07.04.26
292

Սա շատ վախեցած իշխանության վարքագիծ է. Արամ Վարդևանյան

Img default alt hy

Սա շատ վախեցած իշխանության վարքագիծ է։ Այս մասին ԱԺ-ի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության բողոքի ակցիայի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Սա պրիմիտիվ վախի դրսևորում է, վերջերս տեսնում ենք, որ հաճախ այս պահի դրությամբ գործադիր իշխանության ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին, բա ուժեղ տղերքը արդյո՞ք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հրատապ ու հատուկ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ «Սամվել Կարապետյան» անուն ազգանունը չօգտագործելու համար:

Սա վախեցած իշխանության վարքագիծ է, 10 ամիս առաջ մեր հանրությունը տեսավ, թե ինչ աստիճան ակնհայտ ու ապօրինի քաղաքական հետապնդում մեկնարկեց Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ «Մենք մեր ձևով կմասնացկենք Մայր Աթոռի պաշտպանությանը» նախադասության համար, դա ակնհայտ էր, որ վախի դրսևորում է:

ՀՀ իշխանությունները կիլոմետրերով հեռվանում են Եվրոպական արժեքներից, և փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի ու ուժեղ դաշինքի հետ»,- ասել է Վարդևանյանը:

Ավելին՝ տեսանյութում։