Լրահոս
Քաղաքական
21:58
07.04.26
811

ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է․ «Փաստ»

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանի համերկրացի, բժիշկ Միքայել Ադամյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ առաջադրվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ ցուցակով։ Սակայն, վերջերս պարզվել է, որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի։

«Փաստ»-ի աղբյուրները հայտնում են, Միքայել Յուրիի Ադամյանը ՌԴ անձնագիրը ստացել է Սամարայի մարզի Պրիվոլժսկու շրջանի ներքին գործերի բաժնի 632-012 բաժնում և հաշվառված է Ուլյանովսկի մարզի Պավլովսկի շրջան, Բլագոդատկա բնակավայր, Դորոժնայա փողոց 25 հասցեում։

Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի դրույթը պահպանելով՝ չենք հրապարակում պարոն Ադամյանի անձնագրի համարը։ Ինչպես տեսնում ենք, ՔՊ ցուցակով առաջադրվողների համար ՌԴ քաղաքացի լինելը ենթադրաբար խոչընդոտ չէ։