Լրահոս
Միջազգային
10:30
14.04.26
204

Պուտինը սամովար է նվիրել Ինդոնեզիայի նախագահին․ Antara

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ինդոնեզացի գործընկեր Պրաբովո Սուբիանտոյին սամովար է նվիրել։ Այս մասին հայտնել է «Antara» գործակալությունը։

Ըստ տեղեկատվության՝ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո Պուտինն անձամբ է ուղեկցել Պրաբովո Սուբիանտոյին մինչև ծառայողական ավտոմեքենան։ Մինչ հրաժեշտ տալը երկու երկրների առաջնորդները փոխանակվել են նվերներով։ Պուտինը Պրաբովո Սուբիանտոյին սամովար է նվիրել, իսկ Ինդոնեզիայի նախագահը՝ ի պատասխան, բատիկայով նախշազարդված ծաղկաման և ճավայական Բորոբուդուր տաճարային համալիրի մանրակերտը։

Գործակալությունը նշում է, որ երկու առաջնորդներն էլ շնորհակալություն են հայտնել միմյանց նվերների համար։ Նվերների փոխանակումը դարձել է հարգանքի, բարեկամության և երկար տարիներ գոյություն ունեցող ամուր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված երկու երկրների ձգտման խորհրդանիշը, ընդգծում է «Antara»-ն։