Լրահոս
Քաղաքական
12:23
07.04.26
418

Փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը դաշինքի անվան մեջ. Գոհար Մելոյան

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 7-ին, ՀՀ Ազգային ժողովը գումարում է արտահերթ նիստ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է Ընտրական օրենսգրքի փոփոխություն՝ քվեարկությունից ընդամենը երկու ամիս առաջ։ Սա նախադեպը չունեցող քայլ է, որն ուղղակիորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին։

Ըստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձևեր»։

«Փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը դաշինքի անվան մեջ»։ Այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Ավելին՝ տեսանյութում։