Լրահոս
Քաղաքական
21:16
09.11.25
253

Պետք էր կառչել նոյեմբերի 9-ի փաստաթղթից և անել ամեն ինչ, որ կյանքի կոչվի․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

 Վերցրեք նոյեմբերի 9-ին ստորագրված փասթաղթղի 9-րդ կետը, որը խոսում է անխոչընդոտ ճանապարհի մասին և համեմատեք այդ կետը Վաշինգտոնում ստորագրված փաստաղթի նմանատիպ կետի հետ, նույնն է, ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Լաչինի միջանցք, և այդ 9-րդ կետը մտցված է հենց Լաչինի միջանցքի հետ որոշակի սիմետրիա ունենալու տեսանկյունից, դա Ադրբեջանի պահանջն էր։  «5-րդ ալիքին» տված հարցազրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եվ այդ ժամանակ փոխանակ կառչել այդ կետից, ապահովել իսկապես ճանապարհի ֆունկցիոնալը, ոչ թե հանձնել որպես միջանցք, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից, և այդ հրաժարվելը բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց և ավարտվեց ամեն ինչը Արցախի կորստով, սա փաստեր են։

Ոչ մի ընդդիմադիր չէր ասում, որ այդ փաստաթուղթը պետք է չեղարկել, հասկանում էինք, որ պռոբլեմային է, արձանագրում է պատերազմում պարտությունը, բայց բոլորը հասկանում էին, որ սա նաև Արցախը պահելու հնարավորություն էր։

Այն ժամանակ, այո՛, պետք էր կառչել այդ փաստաթղթից, և անել ամեն ինչ, որ այդ փաստաթուղթը կյանքի կոչվի։ Հիմա ասել, թե դա ամբողջությամբ կա թե չկա»,- նշում է Ռոբերտ Քոչարյանը։