Լրահոս
Իրավական
10:52
08.11.25
238

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել

Img default alt hy

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել:

Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ` նախկին պաշտոնյան այս անգամ մեղադրվում է լիազորությունները չարաշահելու համար:

Ըստ մեղադրանքի՝ պաշտոնավարման շրջանում նա բնակարան է հատկացրել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, չնայած նրան, որ մինչև այդ նա արդեն 10 միլիոն դրամ էր ստացել բնակարանի համար։

Այս գործով մեղադրյալ է ներգրավվել նաեւ ԳՇ պետի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովը։