Լրահոս
Հասարակական
21:34
15.04.26
137

Փարպիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Img default alt hy

«Ապրիլի 17-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Փարպիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կկատարվի հերթական միասնական ժամերգությունը և միասնական աղոթքը»,- տեղեկացնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից.

«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»։