Լրահոս
Միջազգային
16:34
16.04.26
96

Պակիստանի վարչապետն ու Կատարի էմիրը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության շուրջ

Img default alt hy

Պակիստանի վարչապետը Կատարում քննարկել է Իրան-ԱՄՆ բանակցություններն ու տարածաշրջանային լարվածությունը։

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ աթ-Թանիի հետ հանդիպման ժամանակ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն ընդգծել է երկխոսության կարևորությունը՝ Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը կայունացնելու նպատակով: 

X-ում իր գրառման մեջ Շարիֆը խստորեն դատապարտել է տարածաշրջանի երկրների դեմ ագրեսիան և հայտնել Իսլամաբադի լիակատար համերաշխությունը Դոհային: 

Վարչապետի այցը Կատար, որին նախորդել էր հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, տեղավորվում է Իրան-ԱՄՆ բանակցություններում Պակիստանի միջնորդական առաքելության համատեքստում: Շարիֆը շուտով կմեկնի Թուրքիա՝ շարունակելու տարածաշրջանային քննարկումները: