Լրահոս
Միջազգային
21:05
12.04.26
146

Ոչ մի համաձայնություն՝ Վաշինգտոն-Թեհրան 21-ժամյա բանակցությունից հետո. իրանական պատերազմը կվերսկսվի՞

Վերջին 5 տասնամյակի ամենաբարձր մակարդակի բանակցություններն են անցակացրել Միացյալ Նահանգներն ու Իրանը Իսլամաբադում: Մոտ 21 ժամ շարունակված քննարկման վերջում Ջեյ Դի Վենսի և Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունները բանակցային սենյակից դուրս են եկել առանց որևէ համաձայնության։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Բաղային հայտարարել է, որ 2-3 առանցքային հարցերում կողմերի դիրքորոշումները սկզբունքորեն հակադիր են: Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի խոսքով՝ համաձայնության գալ չի հաջողվել հատկապես միջուկային հարցում։ Իրանում միայն 7 հազար երեխայի ու կնոջ կյանք խլած 40-օրյա պատերազմից հետո վերլուծաբանները չէին էլ ակնկալում, թե արագ արդյունք կտան բանակցությունները: