Լրահոս
Հասարակական
19:13
08.04.26
372

Նոր մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած վթարից. մահացածները զինծառայողներ են

Img default alt hy

Այսօր Լոռու մարզում՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները ՊՆ զինծառայողներ են, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վթարից զոհվածների մարմինները տեղափոխելու համար ժամանել են Պաշտպանության նախարարության շտապօգնության համար օգտագործվող «ՈւԱԶ»-ները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են երկաթե ամրաններ բարձած «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի՝ տեղափոխվել հիվանդանոց։