Լրահոս
-
ՔաղաքականՀուսով եմ՝ վարչապետը չի ասի, որ թքած ունեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքի վրա. Նաիրա ԶոհրաբյանԱվելին17:0817.07.19 -
ԻրավականԲացահայտվել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք. ԱԱԾՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք:
Ավելին12:1817.07.19 -
ՄշակույթՄահացել է Ռուդոլֆ ՂեւոնդյանըԽոր ցավով տեղեկացանք, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին։
Ավելին10:5417.07.19
-
ՔաղաքականՈտնատակ տալով ավանդույթները մենք, ոտնատակ ենք տալիս մեր ազգությունը. Սոֆյա ՀովսեփյանԱվելին23:0516.07.19 -
ՀասարակականՀայաստանն աշխարհի ամենաաղբաշատ երկրներից մեկն էԱղբի խնդիրը անլուծելի է մնում ամբողջ քաղաքում: Եղած խնդրին էլ տհաճ գարշահոտություն է ավելացրել: Հայաստանը աշխարհում ամենաշատ աղբ թափող երկրների տասնյակում 6-րդ-ն է:
Ավելին22:4716.07.19 -
ԵրևանԵրևանի չլուսավորվող թաղամասում ոչ ջուր կա, ոչ ճանապարհԱրագությունը գերազանցել անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ, ասենք, Էրեբունի վարչական շրջանի 4-րդ զանգվածում, բայց ոչ թե որովհետև բլորը հետևում են օրենքին կամ իրավապահներն են աչալուրջ, այլ որովհետև ճանապարհը հալումաշ եղած է: Մոտ մեկ կիլոմետր ճամփա մերկ է՝ առանց ասֆալտի: Էրեբունի է գնացել մեր նկարահանող խումբը՝ դժվարությամբ հասել տեղ՝ լսելու բնակիչների բողոքը:
Ավելին22:4616.07.19 -
ՀասարակականԻնչպե՞ս կանխել վտանգները. վարորդներին շուտով կգնահատենԻսկ ինչպես գնահատել նրանց, ում սխալը, աճող վիճակագրությամբ, կյանքեր է խլում: Երթևեկության բալային համակարգը հավանաբար կհաստատվի սեպտեմբերին՝ Ազգային ժողովի հենց առաջին նստաշրջանում:
Ավելին22:4316.07.19 -
Կրթություն և գիտությունՄայրենիի անբավարար իմացություն և չպահանջված տնտեսագիտությունՀայոց լեզվի և գրականության ընդունելության քննությանն այս տարի ռեկորդային թվով անբավարար գնահատական է եղել: Դիմորդների մոտ 20 տոկոսը, ըստ էության, հայերեն չգիտի:
Ավելին22:4116.07.19 -
Քաղցրաշենում այգիները չորանում են. գյուղացիները Երևան են եկելՉնայած կանաչող Սևանից ջրառը մեծ ծավալով շարունակվում է, իսկ տարին ամենաթեժը չէր` անձրևաշատ էր, գյուղացին միևնույնն է՝ կանգնած է ծարավ մնացած հողերի առաջ: Այսօր իրենց դառնացնող խնդրով Կառավարության շենքի մոտ էին եկել Քաղցրաշենցիները: Ոռոգման ջուր չունեն: Նիկոլ, քայլ արա, ջուր տուր վանկարկումներով պահանջում էին, որ վարչապետն անձամբ իջնի ու խոսի իրենց հետ:
Ավելին22:4016.07.19 -
Սևանա լիճը կորցնելու վտանգ կաՍևանի մասին նոր սկանդալային հայտարարություն է արել փոխվարչապետը: Տիգրան Ավինյանը ասել է, որ կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճին: Նրա խոսքով՝ կա Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկար:
Ավելին22:3816.07.19 -
ԻրավականՄանվել Գրիգորյանը դատարան չի գալիս. առողջական վիճակը ծանր էՄանվել Գրիգորյանի խափանման միջոցը չեն փոխում, իսկ առողջական վիճակը գնալով վատթարանում է: Նա այսօր նորից չի կարողացել ներկայանալ դատական նիստին: Այն դարձյալ հետաձգվել է: Փաստաբանները պնդում են, թե Մանվել Գրիգորյանին այս վիճակում կալանքի տակ պահելը խոշտանգում է:
Ավելին22:3716.07.19 -
ԻրավականՎենետիկի հանձնաժողովի արձանագրության արձագանքըՎենետիկի հանձնաժողովի սկանդալային զեկույցը խառնել է մեր երկրի դատաիրավական փոփոխությունների խաղաքարտերը: Իշխանության ամենատարբեր օղակներում քննարկում են զեկույցը, որում հստակ ու բավականին կոշտ դիտարկումներ կան Հայաստանում դատական բլոկադայի, սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահի ու վեթինգի մասին:
Ավելին22:3516.07.19 -
ՔաղաքականՎարչապետին պետք է ասեն՝ հիմա դու հանգիստ նստիր տեղդ ու լսիր, դա վտանգավոր է. Մարգարիտ ԵսայանԱվելին16:1616.07.19 -
ՀայաստանՏարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստիՀուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոն են ահազանգել քաղաքացիներ, ովքեր տեղեկություններ են հայտնել առ այն, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի:
Ավելին15:2116.07.19 -
ԱռողջապահականՍևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. ԱՆՍևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:
Ավելին14:3916.07.19