Լրահոս

2019-07-18
2019-07-17
  • Հասարակական
    Երթ՝ ի հիշատակ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների

    Երեք տարի առաջ` այս օրը, ՙՍասնա Ծռեր՚ զինված խմբավորումը գրավեց ոստիկանության ՊՊԾ գունդը: Այդ ընթացքում զոհվեց երեք ոստիկան: Այսօր նրանց հիշատակին՝ մարդիկ ծաղիկներ են խոնարհել ՊՊԾ գնդի մոտ գտնվող հուշարձանի մոտ: Մինչև սա օրվա առթիվ հայտարարություն է տարածել ՙՍասնա ծռեր՚ կուսակցությունը: Դրանից հատկապես մի հատված՝՝ բուռն քննադատությունների առիթ է դարձել: Ասվում է, թե՝՝ ՙՍասնա ծռերը՚ հուսով են, որ՝ հուլիսի 17-ը՝ մեջբերում եմ՝ ՙպաշտոնապես դառնալու է ազգային տոն՚:

    22:13
    17.07.19
    Ավելին
  • Աշխարհ
    Ջրհեղեղ Հնդկաստանում. միլիոնավոր մարդիկ անտուն են մնացել

    Հնդկաստանում արդեն մեկ շաբաթ շարունակվող անձրևները՝ խոշոր ջրհեղեղներ են առաջացրել: Տուժածների թիվն անցել է 5 միլիոնից: Տասնմեկ գետեր, այդ թվում՝ Հնդկաստանի խոշորագույն գետերից մեկը՝ Բրահմապուտրան, դուրս են եկել ափերից՝ հեղեղելով մոտ 5 հազար գյուղ։ Ջրով է լցվել նաև Կազիրանգա ազգային պարկի մեծ մասը, որտեղ ապրում են անհետացման վտանգի տակ գտնվող ռնգեղջյուրներ և այլ հազվագյուտ կենդանիներ:

    22:07
    17.07.19
    Ավելին
  • Մշակույթ
    «Ոսկե ծիրանը», հասարակությունը և «հասարակության գերին»

    Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը եւ նրա մայրը՝ ոեժիսոր, նկարիչ Լյուդմիլա Սահակյանցը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու դիմում են գրել։ Սահակյանցներին հունից հանել է, որ ՙՈսկե ծիրան՚-ում ներկայացված են եղել ադրբեջանական ու թուրքական կինոնկարներ, իսկ տրանսգենդերի մասին ֆիլմն էլ արժանացել է մրցանակի։ Մուլտիպլիկատորը նկատել է, որ նախկինում հնարավորություն ունեցել են կանխելու նմանատիպ ֆիլմերի ցուցադրումը, բայց այս տարի դա չեն արել։

    22:04
    17.07.19
    Ավելին
  • Իրավական
    Փակ հաստատություններում մարդու իրավունքները. ՄԻՊ-ի զեկույցը

    Հայաստանի օմբուցմները զեկույց է ներկայացրել փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանն ասել է, որ մեր երկրում՝ կալանավորին տեղափոխող մեքենաները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Կառավարության նախաձեռնած՝ քրեակատարողական բժշկության կենտրոն ստեղծելու նախագիծն էլ թղթին է մնացել:

    22:03
    17.07.19
    Ավելին
  • Սևանի հարցը. բնապահպաններն ու գիտնականները հավաքվել են ԱԺ-ում

    ԱԺ-ում Բարգավաճ Հայաստան խմբակցությունը՝ Սևանի խնդիրները քննարկելու համար հրավիրել էր Առողջապահության ու Շրջակա միջավայրի նախարարներին,, ՙԻմ քայլը՚ և ՙԼուսավոր Հայաստան՚ խմբակցությունների պատգամավորներին, ինչպես նաև գիտնականների ու բնապահպանների: Նախարարներն ու մյուս խմբակցությունների պատգամավորներ հանդիպմանը չեն եկել: Երեք ժամից ավելի տևած քննարկամանը խոսել են՝ իրենց ձևակերպմամբ՝ Սևանի տոտալ թալանի կանխարգելումից ու կոնկրետ քայլեր ձեռնարկելուց:

    21:06
    17.07.19
    Ավելին