Լրահոս
-
ՔաղաքականԱյսօրվա քաղաքական օրակարգը հնարավորինս շատ լայք հավաքելն է. Արտակ ԶաքարյանԱվելին23:1028.10.19 -
ՀասարակականՊահպանողական բյուջե. գործադիրն արկածախնդրության չի ուզում գնալԲարձր տրամադրությամբ վարչապետին ելույթից հետո պատգամավորները հարցեր ուղղելու հնարավորություն չեն ունեցել: Սուր հարցադրումներին ստիպված է եղել պատասխանել ֆինանսների նախարար Ջանջուղազյանը, որը հաջորդ տարվա բյուջեն գրելիս չի թողել, որ կառավարությունը ռիսկային քայլեր անի: «Դե ուրեմն հետո այստեղ չգաք ասեք, թե փառահեղ եք աշխատել»,- նախարարին զգուշացրել է պատգամավորը:
Ավելին22:3628.10.19 -
ՀասարակականԱղեկյանը պահանջում է բացել Ձորափի 74-ի դարպասըԲողոքի գործողություններ սկսելու մասին է հայտարարել նաև Երևանի ավանագու նախկին անդամը: Նա Կառավարական ամառանոցը կրթամշակութային կենտրոնի վերածելու գաղափար ունի: Նպատակին հասնելու համար պատրաստվում է ավտոերթ ու բողոքի ցույցեր կազմակերպել, որպեսզի նախ բացվեն դարպասները ու քաղաքացիները տեսնեն, ինչ շինարարություն է այնտեղ տեղի ունենում պետության փողերով: Ինչպես գիտեք, կառավարությունը 2 միլիոն դոլար է տվել ամառանոցը վերանորոգելու համար, որտեղ այս պահին ապրում են Հայաստանի ղեկավարը, խորհրդարանի նախագահը:
Ավելին22:3528.10.19 -
Արտաքին քաղաքականությունԱԳ նախարարին քննադատությունը միայն ուրախացնում էՀայաստանի արտգործ նախարարը այսօր անդրադարձել է Բիբիսի-ին տված իր հարցազրույցին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Մասնավորապես, Արցախի վերաբերյալ արտասահմանցի լրագրողի աղճատված պնդումները Մնացականյանը չէր փորձել ժխտել: Զոհրաբ Մնացականյանը այսօր էլ խոսելով Արցախի մասին՝ հիշատակել է Մադրիդյան սկզբունքներից միայն երկուսը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշում և կարգավիճակ, չնշելով՝ երրրոդը տարածքային ամբողջականության սկզբունքը:
Ավելին22:3428.10.19 -
Աշխարհ«Ռոյթերսը» պատմել է all.me-ի մասինԵրևանում տեղեկատվական համաշխարհային համաժողովին ծավալուն հոդվածով անդրադարձել է Ռոյթերսը: Գործակալությունը All.me սոցիալական հարթակը անվանել է ամենանորարարականը Հայաստանում:
Ավելին22:3228.10.19 -
ՔաղաքականԻ՞նչ գիտեն եւ չեն ասում Գագիկ Ջհանգիրյանն ու Նաիրի ՀունանյանըԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը տեղյակ չէ, որ Նաիրի Հունանյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպումը ձայնագրվել է: Նա տարակուսել է, երբ լրագրողները այդ մասին հայտնել են նրան այսօր խորհրդարանում: Էդուարդ Մարտիրոսյանն ասել է. մեջբերեմ, «Մենք Արման Բաբաջանյանին վստահում ենք, եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի»: Բաբաջանյանը՝ Հունանյանի հետ հանդիպումից հետո՝ պետական ութ գործչի սպանած ահաբեկչին անվանել էր պայծառ մտքով մեկը: Քրեակատարողական հիմնարկի մամուլի պատասխաատու Նոնա Նավիկյանը այսօր հայտնել է, որ Հունանյանը 2010-ից հոգեմետ դեղեր է խմում և գտնվում է բժիշկների հսկողության տակ: «Իմ քայլական» պատգամավոր Սասուն Միքայելյանը Եռաբլուրում կոչ է արել հոկտեմբերի 27-ի գործով դատախազ Գագիկ Ջհանգիրյանին խոսել, ասել, թե ի՞նչ հայտարարություն էր ուզում անել տարիներ առաջ, որը կարող է նոր հանգամանքներ բացահայտել 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ:
Ավելին22:3128.10.19 -
ՏնտեսականԼավ տրամադրությամբ՝ պատրաստ լինել վատին. բյուջե-2020-ի նախագիծը«Հայաստանում տնտեսական հեղափոխությունը կարելի է տեսնել անզեն աչքով»,- այսպես է խոսել Հայաստանի վարչապետը խորհրդարանում: Կառավարությունը այսօր պատգամավորների սեղանին է դրել 2020 թվականի բյուջեի նախագիծը, որը Փաշինյանի կաբինետն, ըստ էության, անվանել է պահպանողական բյուջե: Ճիշտ այսպես էին որակել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2010-ին, Կարեն Կարապետյանի կաբինետը՝ 2017-ին:
Ավելին22:2928.10.19 -
Արտաքին քաղաքականությունՍիրիայի «հայկական գումարտակը». վտանգավոր քարոզչությունՍիրիայի հայկական գումարտակը քարոզչական միֆ է: Վելուծաբանները չեն հավատում քրեդական աղբյուրներում հայտնված տեղեկությունը, թե թուրքական բանակի դեմ պայքարում քրդերին օգնում է սիրիահայերից կազմված գումարտակը: Մասնագետները նկատում են, որ այս տեղեկությունները քարոզչական նպատակներով ակտիվ տարածում է Թուրքիան` ստեղծելով հակահայկական տրամադրություններ:
Ավելին22:2828.10.19 -
ԱշխարհԱբու Բաքր ալ-Բաղդադին նորից սպանվել էՍիրիան ու աշխարհն իրար խառնած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին սպանելու մասին այս անգամ էլ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը: Թրամփը ասել է, որ անձամբ է հետևել ամերիկացի զինվորականների հատուկ գործողությանը: «Այդ մարդու մահից հետո աշխարհն այժմ ավելի անվտանգ է դարձել»,- կարծում է Թրամփը:
Ավելին22:2728.10.19 -
Հասարակական6 քանդակ, որ էկոլոգիական ճգնաժամը կանգ առնիՔուվեյթցի քանդակագործը պատրաստվում է Հայաստանի գյուղերից մեկում հող ու ձի առնել, տարին մի քանի անգամ էլ գալ իր ագարակ: Հիմա Երևանում Կանգ առ վերանագրով ցուցադրություն է բացել ու Հայաստանի մայրաքաղաքից աշխարհին գաղափարներ է տալիս մոլորակին պատուհասած էկո-աղետը կանխելու համար:
Ավելին22:2628.10.19 -
ՀասարակականՆերքին զորքի փոխարեն՝ ազգային գվարդիա. ուժայինների բյուջենՓոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին՝ կարծիք հայտնելու համար պաշտոնից ազատելու վարչապետի որոշումը Հայաստանի ոստիկանապետի պաշտոնակատարը չի քննարկում: Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Ավելին22:2528.10.19 -
ԻրավականԱպարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՁեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ավելին15:5328.10.19 -
ՀասարակականԱրթուր Վանեցյանը կձերբակալվի․ որոշումը կայացված է. Politik.amՓաշինյանի իշխանությունը շարունակում է թիրախավորված պահել այն գործիչներին, որոնք հեռացել են իր թիմից և քննադատական խոսք են հնչեցրել իր գործունեության վերաբերյալ։ Այս պահին համար մեկ թիրախը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։
Ավելին11:1528.10.19
-
ՀասարակականՀոկտեմբերի 27. մեծ ողբերգությունն ու քաղաքական առեւտրականներըԱյսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20 տարին: 99-ի այս օրը, ժամը 17-ն անց 15-ին՝ խորհրդարանի վրա հարձակված հանցախումբը սպանեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու ևս 6 պետական-քաղաքական գործչի: Հայաստանը նրանց հիշում է անուն առ անուն: Այսօր եւ միշտ...
Աննախադեպ ոճրագործության 20-րդ տարելիցին ընդառաջ պայթեց մի սենսացիոն լուր, թե ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, որ դատապարտված է ցմահ ազատազրկման՝՝ խնդրել է իրեն վաղաժամ ազատ արձակել: Նրա դիմումն այժմ ընթացքի մեջ է:Ավելին22:5527.10.19 -
Կրթություն և գիտությունԱղվորիկ գյուղում կրթության սով է, ինքնահոսի մատնված կրթություն եւ...սերունդԱյս շաբաթ մտահոգիչ վիճակագրություն հրապարակվեց մեր երկրում տարբեր պատճառներով դպրոց չգնացող երեխաների մասին: Պարզվում է՝ 2018/19 ուսումնական տարվա ընթացքում դպրոց չի գնացել 367 աշակերտ: Ստացվում է մոտավորապես ամեն օր մեկ աշակերտ այլևս դպրոց ոտք չի դնում:
Ավելին22:5027.10.19 -
ՀասարակականԻնչպես ազատվել Թովմասյանից. պլան «գ»Շաբաթվա գլխավոր քրեական պատմության հերոսը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն է: Բազմաթիվ իրավապաշտպանների ահազանգերը թե նրա դեմ քրեական գործը քաղաքական հետապնդում հնարավոր է ձեզ անհեթեթություն թվա մինչև իմանաք, որ Արսեն Բաբայանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընկերն է:
Ավելին22:4527.10.19