Լրահոս
-
Արտաքին քաղաքականությունԵՄ ծրագրով ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայում խախտումներ են գտնվելՎանաձորի Հելսինկյան գրասենյակը ծավալուն զեկույց է հրապարակել Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ: «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում եւ դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» վերնագրով աշխատությունը փաստաթղթերի տրցակ է, որոնց մի մասը երկու պետության միջեւ կնքված պայմանագրերն են: Անդրադարձել են նաեւ ռուս զինծառայողների մասնակցությամբ դեպքերին:
Ավելին22:3731.10.19 -
ԱշխարհՆրանք բոլորը Թալեաթ են. Թուրքիայում դարը չի փոխվելԹուրքիայի վրդովմունքը չի դադարում: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո ընդդիմադիր ճակատից սպառնում են ավելացնել թալեաթների թիվը՝ անգամ աղջիկներին այդպես կկոչեն: Թուրքիայում ԱՄՆ դեսպանին էլ արտգործնախարարությունում բացատրել են, որ Ներկայացուցիչների պալատի փաստաթութղը իրավական չէ, բայց այն կարող է վտանգել Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը:
Ավելին22:3631.10.19 -
ՀասարակականԳիշերօթիկներին կփոխարինեն ցերեկային խնամքի կենտրոններըՉնայած բազմաթիվ դժգոհություններին՝ Կառավարությունը որոշեց՝ Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու և Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկները կլուծարվեն: Կառավարության նիստում նախագիծը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը վստահեցրել է՝ սա հանուն երեխաների է արվում: Այդ հաստատություններում գիշերելու փոխարեն՝ երեխաները ծնողների հետ տանը կլինեն: Վարչապետն էլ նկատում է. այս նախագծով փորձում են երեխաներին ձերբազատել մանկատան սան դրոշմից:
Ավելին22:3531.10.19 -
ՔաղաքականԲաբկեն Հարությունյանն ընդդեմ քաղաքապետարանիՎարչական դատարանում այսօր հետաձգվել է Երևանի պաշտպանության ճակատի համակարգող Բաբկեն Հարությունյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ քաղաքապետարանի: Դատարանը քաղաքապետարանից փաստաթղթեր էր պահանջել, որ չեն ներկայացրել: Նույն կերպ քաղաքապետարանը Բաբկեն Հարությունյանին չի տրամադրել Սանիթեքի հետ կնքած պայմանագրի պատճենը, ինչի համար էլ գործը դատարան է հասել:
Ավելին22:3431.10.19 -
ՀասարակականՍտյոպա Սաֆարյանը հիշե՞լ է, թե ով է գողացել իր հեռախոսըՌոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների փաստաբանը հայտարարել է, որ Ստյոպա Սաֆարյանը սխալվում է՝ Նարեկ Մութաֆյանը չէր կարող նրա հեռախոսը գողանալ, քանի որ այդ օրը Մութաֆյանը Սաֆարյանի տան մոտ չի եղել: Ստյոպա Սաֆարյանը 2 օր առաջ էր գրառում արել ֆեյսբուքում՝ հանկարծակի հիշել, որ Մութաֆյանն է իր հեռախոսը գողացել:
Ավելին22:3231.10.19 -
ՔաղաքականԶինվորների մայրերն ու քննիչները. փակ եվ լարված հանդիպումԽաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի ու քննչական մարմինների ներկայացուցիչների հանդիպումը խորհրդարանում ավարտվել է միջադեպով: Ժամանակից շուտ ավարտված նիստից սեւազգեստ կանայք ակնհայտ դժգոհ են եղել: Նրանց բարկացրել է այն, որ քննիչների ներկայացրած փաստերը չեն համընկել իրենց ունեցած տեղեկությունների հետ, ինչն էլ լարել է մթնոլոտը ներսում:
Ավելին22:3131.10.19 -
ՔաղաքականՀոկտեմբերի 27-ը մեջտեղ բերելը Քոչարյանի դեմ գործի շարունակությունն է. Վարդուհի ԻշխանյանԱվելին16:0931.10.19
-
ՔաղաքականԱնցած տարի էլ մեր տուն եկան. պայուսակներս հերթով բացեցին. Ալվարդ ՊետրոսյանԱվելին23:1030.10.19 -
ՀասարակականՆոր իշխանության՝ օվկիանոս կտրող պճնամոլությունըՎարչապետի աշխատակազմը նախատեսում է Կառավարական նոր ինքնաթիռ գնել: Այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ գործող օդանավը արդեն հնամաշ է ու տրանսատլանտիկ չվերթներ անել չի կարող: Սա այն դեպքում երբ արդեն մեծ աղմուկ էր բարձրացրել վարչապետի առանձնատան թանկարժեք վերանորոգումն ու 350 հազար դոլարանոց թռիչքը Ամերիկա:
Ավելին22:2030.10.19 -
ՀայաստանՆոյեմբերի 2-ից կցրտի. աշնան վերջին ամիսըՄեզ մոտ ևս օդերևութաբանները անձրևներ են խոստանում: Լավ լուր ռոմանտիկների համար: Այսօր հանրապետության մի քանի շրջաններում սպասվում է թույլ անձրև: Բարձրադիր շրջաններում ձյուն կգա: Ինչպես են մեր քաղաքացիները սպասում անձրևոտ նոյեմբերին և ինչ են խորհուդ տալիս գյուղատնտեսներին օդերևութաբանները
Ավելին22:1930.10.19 -
ՀասարակականՎազգեն Մանուկյան. «Մենք երբեք այսքան բզկտված չենք եղել»Հայ ազգը երբեք այնքան բզկտված չի եղել, որքան հիմա: Այս համոզմանն է Հանրային խորհրդի նախագահը: Վերջին աղմկոտ իրադարձությունների ֆոնին Վազգեն Մանուկյանը փորձել է համեմատել ինչ է կատարվում աշխարհում ու մեզ մոտ:
Ավելին22:1630.10.19 -
ՀասարակականՎազգեն Մանուկյան. «Եթե ինձ ասելիք ունեն, թող գան աչքերիս մեջ նայեն»Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի թիրախում կարող են հայտնվել բոլոր նրանք, ովքեր սկզբունքային հարցերում համաձայն չեն իշխանությունների հետ անկախ հեղինակությունից ու անցած ճանապարհից: Այսպես հերթական հակահերոս են ուզում դարձնել Վազգեն Մանուկյանին: Հանրային խորհրդի նախագահին պահանջել էր պաշտոնանկ անել ինչ-որ մի դասալիք այդպես նրան անվանել էր Վազգեն Մանուկյանը:
Ավելին22:1430.10.19 -
Հասարակական«Միայն հիմարը ոչնչից չի վախենում». Սերժ Սարգսյանը դեռ կխոսիԵրկարատև լռությունից հետո այսօր 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին, թե արդյոք չի վախենում, որ երկրում ապօրինությունների շղթան կհասնի իրեն և իրեն էլ կձերբակալեն՝ նկատի առնելով, ամեն օր ավելացող քաղաքական հետապնդումները, ապօրինի ձերբակալությունները, ընդդիմադիր գործիչների և լրատվամիջոցների դեմ ագրեսիվ գործողությունները:
Ավելին22:1330.10.19 -
ԻրավականՀՔԾ. Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ-ի թույլտվությունը պետք չէՀրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՀՔԾ–ն Սահմանադրական դատարանի թույլտվությունը ստանալու կարիք չունի։ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննելու իրավունք ունի ցանկացած անձի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Խոսել նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման, նրան հարազատների հետ տեսակցությունից զրկելու ու գործի քաղաքական լինել-չլինելու մասին:
Ավելին22:1230.10.19 -
Արտաքին քաղաքականությունԲանաձեւն օրենք չէ. Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ումՀենց Թուրքիայի հանրապետության օրը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին Թուրքիան շատ արագ է արձագանքել ու հայտնվել հիմար վիճակում: Այդ երկրի արտգործնախարարությունը շփոթելով բանաձևի անվանումը խիստ դատապարտել է հղիությունների արհեստական ընդհատման արգելքի մասին օրենքը: Իհարկե, սխալն արդեն ուղղել են, բայց բնօրինակը կայծակնային արագությամբ շարունակում է տարածվել համացանցում: Ի դեպ բանաձևին դեմ քվեարկածների մեծ մասը թուրքական հանձնախմբի անդամներն էին: Հայաստանի արտգործնախարարության գնահատմամբ, այս բանաձևը հզոր ուղերձ է ցեղասպանության ժխտման դեմ պայքարում: Քաղաքագետները բանաձևի ընդունումը կարևոր են համարում, բայց հիշեցնում են, որ վերջնական ճանաչման համար սա միայն մեկ քայլ է:
Ավելին22:1030.10.19